Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-22

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-22
13.07.2023 | 20:57

(սկիզբը` այստեղ)

Աշխարհը մտել է արմատական փոփոխությունների՝ «սահմանների տեղաշարժման» ժամանակաշրջան, արդյունքը կանխատեսելն այժմ գործնականում անհնար է, ռիսկերը մեծ են, ընդհուպ մինչև մարդկության ոչնչացում, սա, РБК-ի տեղեկացմամբ, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում «Հորիզոն-2040» նստաշրջանի մասնակիցների կարծիքն է:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին իրավիճակը գլորվում է Մոսկվայի հետ ռազմական դաշինքի դիմակայության ամենաանբարենպաստ սցենարին.

այս մասին լրագրողներին երեկ հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

«Իրավիճակը շարունակում է գլորվել դեպի ամենաանբարենպաստ ելքը Ռուսաստանի Դաշնության և դաշինքի պետությունների դիմակայությունում»,- «РИАНовости»-իտեղեկացմամբ , ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Արևմուտքի միջոցներն ավելի և ավելի անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծում ռազմաքաղաքական ամենասուր ճգնաժամից դուրս գալու ճանապարհին, ինչը հղի է միջազգային անվտանգության համար ամենալուրջ հետևանքներով:

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում երեկ սկսված և այսօր շարունակվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որին մասնակցում են ՆԱՏՕ- ի անդամ բոլոր երկրների ղեկավարները, նրանց թվում նաև՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ի թիվս այլ որոշումների և հարցերի, հաստատել են Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական ներկայության ավելացման նոր ծրագրեր, քննարկել Մոսկվայի հետ հակամարտության դեպքում ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը:

Գագաթնաժողովին ներկա է նաև ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նույն օրը՝ հուլիսի 11- ին, Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, «РИАНовости»-իտեղեկացմամբ, հայտարարել է, որ Ֆրանսիան հեռավոր գործողության շառավղով հրթիռներ կփոխանցի ՈՒկրաինային: Իրականում առաջին հրթիռներն արդեն փոխանցվել էին կամ փոխանցվում էին Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը զուգահեռ:

«Ես որոշում եմ կայացրել ավելացնել սպառազինության և սարքավորումների մատակարարումն ՈՒկրաինային, թույլ տալ, որ դրանք խորը հարվածներ հասցնեն,- ասել է Մակրոնը։- Մենք որոշում ենք կայացրել նոր հրթիռների մատակարարման մասին, որոնք թույլ են տալիս խորը հարվածներ հասցնել»:

Խոսքը ֆրանսիական «Scalp» հեռահար հրթիռների մասին է, որոնց առաջին խմբաքանակն արդեն մատակարարել է ՈՒկրաինային: Ըստ նախնական տեղեկությունների, նախատեսվում է 50 հրթիռ փոխանցել, ինչը, սակայն, չի բացառում հետագայում դրանց քանակի ավելացումը:

«SCALP-EG – Scalp» հրթիռը ֆրանսիական տարբերակն է բրիտանական «Storm Shadow» թևավոր հրթիռի, որն արդեն ունի և օգտագործում է ուկրաինական բանակը: Մեծ Բրիտանիան մայիսից ՈՒկրաինայի զինված ուժերին է փոխանցել «Storm Shadow» թևավոր հրթիռներ՝ խոցման՝ մինչև 500 կիլոմետրից մինչև 250 կմ-ի կրճատված շառավղով: Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ՈՒկրաինային տրվելու էր 600 (200 +400) «Storm Shadow» հրթիռ: «Scalp»- ն ունի ժամում ավելի քան 1000 կմ արագություն և կարող է թիրախներ խոցել մինչև 500 կմ հեռավորության վրա: Առավել կարևորն այն է, թե դրանք խոցման կրճատված շառավղո՞վ են տրվելու, ինչպես «Storm Shadow»- ը, թե՞…

«Դեռ պետք է հստակեցվի, թե խոցման ինչ շառավղի մասին է խոսքը»,- «Коммерсантъ»-իփոխանցմամբ , ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, երեկ, «РИА Новости»-իտեղեկացմամբ հայտարարել է, որ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում Կիևին կտրամադրի «Patriot» զենիթահրթիռային համալիրի երկու կայանք, 40 հատ «Marder» հետևակի մարտական մեքենա և 25 հատ «Leopard 1 A5» 25 տանկ, վերանորոգման- տարհանման 5 զրահամեքենա, 20 000 միավոր հրետանային զինամթերք, 5000 միավոր 155 մմ տրամաչափի ծխասփյուռ արկ, ականազերծման միջոցներ: Ի թիվս այլ բաների, Բեռլինը ռազմական հատկացման փաթեթում ներառել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցների համալիր, ինչպես նաև գերմանական «Luna» ԱԹՍ-ի հիման վրա մերձավոր հետախուզության միջոցների համալիր:

«РИА Новости»-իփոխանցմամբ Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոուտը հայտնել է, որ այսօր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները կհայտարարեն ՈՒկրաինայի անվտանգության ապահովման երկարաժամկետ պարտավորությունների մասին:

Ըստ «Sky News» հեռուստաալիքի տվյալների, փաստաթուղթը նախատեսում է Կիևին ռազմական տեխնիկայի հատկացում, հետախուզական տվյալների փոխանակման ուժեղացում, ՈՒկրաինայի զինված ուժերի զինծառայողների ուսուցման ծրագրերի ընդլայնում, ինչպես նաև ռազմարդյունաբերական հզորությունների զարգացում:

«ՈՒկրաինային անվտանգության ինչ երաշխիքներ տրամադրելով, այդ երկրները փաստացի անտեսում են անվտանգության անբաժանելիության միջազգային սկզբունքը,- այսօր անդրադառնալով վերոնշյալին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:- Այսինքն՝ ՈՒկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով, նրանք ոտնձգություն են կատարում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ»:

Պեսկովի խոսքով՝ դա հղի է «շատ և շատ բացասական հետևանքներով» պլանավորման ցանկացած հորիզոնում՝ միջնաժամկետ, երկարաժամկետ և նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում:

«Մեծ յոթնյակ» կոչվածը, ավելի բնութագրական է, G7-ն այսօր, «РИА Новости»-ի տեղեկացմամբ հրապարակել Է ՈՒկրաինայի վերաբերյալ համատեղ հռչակագիրը:

«Մենք հաստատում ենք, որ ՈՒկրաինայի անվտանգությունը եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության անբաժանելի մասն է»,- նշված է փաստաթղթում։

Հռչակագրի հիմնական կետերից են՝ G7-ի երկրները կաջակցեն ՈՒկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, ռուսական ակտիվները սառեցված կմնան մինչև Կիևին «փոխհատուցում» վճարելը, «Մեծ յոթնյակն» ՈՒկրաինայի համար հեռահար զենքը համարում է մատակարարումների առաջնահերթություններից մեկը։

G7-ի պարտավորությունները նախատեսում են կայուն ուժերի ապահովում ՈՒկրաինայի պաշտպանության համար և ապագայում Ռուսաստանի հնարավոր «ագրեսիայի» զսպում։ Փաստաթղթում նշվում է նաև, որ մյուս երկրները ցանկացած պահի կարող են միանալ «Մեծ յոթնյակի» հռչակագրին:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ